Կարաչաևսկում հարձակում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների վրա, երկու զոհ կա․ ՌԴ ՔԿ

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կարաչաևո-Չերկեսյան Հանրապետությունում հարձակվել են ոստիկանների խմբի վրա, սկսել կրակել նրանց ուղղությամբ, հետո հափշտակել նրանց հաշվեցուցակային զենքն ու զինամթերքը։ Ստացած վնասվածքներից երկու տուժածները տեղում մահացել են, երրորդը հոսպիտալացվել է: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությունը։
«Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի, 222-րդ հոդվածի 1-ին մասի, 226-րդ հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի հատկանիշներով», - նշված է գերատեսչության Telegram ալիքում:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև կասկածյալին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:
Թբիլիսիի դպրոցներում ահաբեկչությունների մասին ահազանգից հետո հետաքննություն է սկսվել
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու անհայտ անձ կրակել են ոստիկանական մեքենայի վրա: Հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերին Կարաչաևսկում՝ Բազարնայա փողոցում։