ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է. նրան ընդունել է Ռուբեն Ռուբինյանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տարածաշրջանային հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ռուբինյանը Կլաարին ընդունել է այսօր` ապրիլի 22-ին։
«Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները