Բուհերում մասնագիտությունների փոփոխության մասին պետք էր տեղեկացնել 1-2 տարի առաջ. Սերոբ Խաչատրյան

Sputnik
Բուհերի դիմորդներին նոր անկնալ է մատուցվել։ Դիմորդները, որոնք դեկտեմբերին արդեն հանձնել են քննությունները որոշակի ֆակուլտետներում սովորելու ակնկալիքով, ապրիլին պարզել են, որ դրանք չկան։
Մեկ շաբաթ առաջ, կառավարությունը հաստատեց պետպատվերի և վճարովի տեղերի ցանկը և որոշեց պետպատվերով տեղեր չհատկացնել այն մասնագիտություններին, որոնք չեն համապատասխանում բուհի ուղղվածությանը։ Օրինակ` Ճարտարապետաշինարարական համալսարանում` տնտեսագիտությանը, Բրյուսովում` սերվիսին։ Փոխարենը պետպատվերի տեղերն ավելացվեց բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմաիկական մասնագիտություններում։
Մինչև 2030 թվականը նախատեսվում է բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններ ընդհանրապես չնախատեսել: Sputnik Արմենիան զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։