«Էներգաիմպէքս»-ի լուծարումը հերթական նահանջն է էներգետիկ դաշտում. Վահե Դավթյան

Sputnik
Կառավարությունը լուծարում է «Էներգաիմպէքս» ընկերությունը: 2016-ին ստեղծված 100 տոկոս պետական ընկերությունն իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։
Շուկայի ազատականացման արդյունքում այսօր գործում են էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող 6 նոր ընկերություններ։ «Էներգաիմպէքս»-ի լուծարումը կառավարությունը հիմնավորում է ազատ մրցակցության տրամաբանությամբ, ըստ որի` պետական 100 տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը չի կարող մրցակցել մասնավոր ընկերությունների հետ։
Հիմնավոր է արդյոք կառավարության որոշումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ «Էներգաիմպէքս»-ի լուծարումը. Sputnik Արմենիան զրուցել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։