Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Բոգդանովկա գյուղը. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի կորուստները մեկ օրում կազմել են մինչև 440 զինվորական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ռուսական զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ Բոգդանովկա բնակավայրը՝ հետ մղելով Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Ուկրաինայի կորուստները մեկ օրում կազմել են մինչև 440 զինվորական։
«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումներն ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բոգդանովկա բնակավայրը, բարելավել են դիրքը առաջնագծի երկայնքով և կրակային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի 53-րդ մեքենայացված բրիգադի կենդանի ուժին ու տեխնիկային Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնոգորովկա բնակավայրի շրջանում», - նշված է նախարարության ամփոփագրում:
Բացի այդ, գերատեսչության տվյալներով՝ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի 93-րդ մեքենայացված բրիգադի կազմավորումների երկու հակագրոհները ԴԺՀ Չասով Յար բնակավայրի շրջանում և Կրասնոյե բնակավայրից արևմուտք: