Փրկարարները մոլորված քաղաքացիներին տեղափոխել են գետի հակադիր ափ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ապրիլի 20-ի երեկոյան 6 հոգանոց արշավախումբը Երանոս սարից իջել է Գառնու ձոր և մոլորվել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արշավախումբը Ազատ գետի ափին է։
Դեպքի վայր մեկնած փրկարարական խումբը 6 քաղաքացու (Ն․ Հ․, ծնված 2003 թ., Ա․ Ս․, ծնված 2000 թ., Լ․ Ա․, ծնված 1998 թ., Ն․ Լ․, ծնված 1998 թ., Ս․ Մ․, ծնված 1998 թ. և Վ․ Հ․, ծնված 2000 թ.) գետանցման միջոցով տեղափոխել է հակադիր ափ, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 10 կմ ուղեկցել մինչև Քարերի սիմֆոնիա։