Ֆրանսիացի սենատորները Գորիս են այցելել

Ֆրանսիացի սենատորները Գորիս են այցելել
Համայնքապետարանում աշխատանքային հանդիպումից հետո ֆրանսիացի սենատորները շրջել են քաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
«Մեկնարկել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա֊Հայաստան բարեկամության խմբի նախագահ սենատոր Ժիլբեր֊Լյուք դը Վինազի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Վարդանյանը։
Նա նշել է, որ Մանուշյանի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո աշխատանքային հանդիպում է կայացել Գորիսի համայնքապետարանում։ Այնուհետև սենատորները շրջել են քաղաքում։
Делегация Сената Франции, возглавляемая председателем группы дружбы Франция֊Армения сенатором Жильбером֊Люком де Виньясом в Горисе (21 апреля 2024). Сюник
Ֆրանսիացի սենատորները Գորիս են այցելել