Երևան-Իրան միջպետական ճանապարհին փլվածք է տեղի ունեցել

Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր փլվածք է տեղի ունեցել Մ-2 միջպետական ճանապարհի 234-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Փլվածքը տեղի է ունեցել Լծեն-Տաթև ճանապարհահատվածին։ Ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է բլրի մի հսկայական հատված փլվում ծառերի հետ միասին ու փակում ճանապարհը։
Ճանապարհային դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։