ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, կգործեն անվճար երթուղիներ դեպի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելուների համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Առաջին երթուղին սկսվում է «Հրազդան» մարզադաշտից, այնուհետև անցնում Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
Երկրորդ երթուղին՝ «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Անվճար ուղևորափոխադրումը կկազմակերպի ժամը 8:30-ից մինչ 22:00-ը։