Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն Կիևին սպառազինություն է մատակարարում՝ մինչև վերջին ուկրաինացին պատերազմի համար

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու մասին օրինագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է Կիևի ռեժիմին սպառազինություն մատակարարել, որ վերջինս կարողանա կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Տեղեկությունը նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը շաբաթ ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթն ուղարկվելու է ԱՄՆ Սենատի քննարկմանը։
«ԱՄՆ-ում իշխող վերնախավերը, անկախ կուսակցական պատկանելությունից, պատրաստ են Կիևում վարչակարգին սպառազինություն մատակարարել, որ այն կարողանա կռվել մինչև վերջին ուկրաինացին՝ շարունակելով, այդ թվում, ահաբեկչական հարձակումները Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների վրա, դիվերսիոն հարձակումներն ու լրագրողների սպանությունները», - նշված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի՝ որպես հակամարտության փաստացի կողմի գործողությունները կստանան անվերապահ ու վճռական հակահարված, իսկ Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մեջ Վաշինգտոնի ավելի ու ավելի խոր ընկղմումը կվերածվի ԱՄՆ-ի նույնքան աղմկահարույց և նվաստացուցիչ ֆիասկոյի, ինչպես ժամանակին Վիետնամում և Աֆղանստանում, ընդգծվում փաստաթղթում։
«Ամեն դեպքում, Զելենսկու նեոնացիստական ռեժիմը փրկելու տենդագին փորձերը դատապարտված են ձախողման։ Հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրներն ամբողջությամբ կիրականացվեն», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ Սպիտակ տունը շեշտը դնում է արդեն ոչ թե վերահսկվող Կիևի ռեժիմի առասպելական հաղթանակի վրա, այլ այն բանի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը դիմանան գոնե մինչև նոյեմբերյան քվեարկությունը՝ չփչացնելով Ջո Բայդենի իմիջը։