Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն Կիևին 61 մլրդ դոլարի նոր օգնություն է հատկացրել․ ՌԴ ԱԳՆ-ն դա տենդագին փորձ է անվանել

Դեռ նախորդ տարվանից Կոնգրեսում չէր հաջողվում հաստատել նոր օգնության տրամադրման այս փաթեթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու մասին օրինագծին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նոր հատկացվող օգնությունը լինելու է 61 միլիարդ դոլարի չափով։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը դեռ նախորդ տարվանից չէր կարողանում հաստատել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրումը։ Այս փաթեթը տարաձայնությունների պատճառ էր դարձել հանրապետականների և դեմոկրատների միջև։