Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Բեռնատարներ
Ճանապարհը փակվել էր ապրիլի 19-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Այդ հատվածը երեկ բեռնատարների համար փակվել էր Վրաստանի տարածքում ճանապարհի վերանորոգման պատճառով։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: