Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական դրոնների զանգվածային հարձակում ՌԴ–ի վրա. 50 ԱԹՍ է չեզոքացվել

Բելգորոդի մարզ
Հակաօդային պաշտպանության միջոցները կանխել են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Այս գիշեր Ռուսաստանի տարածքում 50 ուկրաինական անօդաչու սարք է չեզոքացվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ մի շարք ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները 50 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել և կալանել», - ասվում է հաղորդագրությունում։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում են Ռուսաստանի կենտրոնական և սահմանամերձ շրջանները, հարվածներ հասցնում անօդաչու թռչող սարքերից և դիվերսիաներ կազմակերպում ։ Զինված ուժերը կասեցնում են նրանց գործողությունները։
ԶԼՄ–ների տեղեկություններով` Բելգորոդի մարզի Պորոզ գյուղում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մահացել են անկողնուն գամված կինն ու նրա ամուսինը։
Ուկրաինացի զինվորները լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել․ տեսանյութ