Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինվորականները Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խոցել

Սու-25
Ոչնչացվել են նաև ֆրանսիական արտադրության «Hammer» կառավարվող ավիացիոն ռումբեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են մեկ ուկրաինական Սու-25 ինքնաթիռ, 213 ԱԹՍ, ֆրանսիական արտադրության 5 կառավարվող AASM Hammer ավիառումբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
ՌԴ զինվորականները խոցել են նաև ուկրաինական օդուժի ավիավառելիքի պահեստարաններից մեկը։
«Խոցվել է Ուկրաինայի օդային ուժերի ավիացիոն վառելիքի պահեստարանը, ռազմական նպատակներով օգտագործվող տրանսպորտային ենթակառուցվածքի երկու օբյեկտ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 112 շրջաններում»,-ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Ուկրաինական դրոնների զանգվածային հարձակում ՌԴ–ի վրա. 50 ԱԹՍ է չեզոքացվել
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 591 ուկրաինական ռազմական ինքնաթիռ, 270 ուղղաթիռ, 22 095 անօդաչու թռչող սարք, 506 զենիթահրթիռային համալիր, 15 812 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1267 մարտական մեքենա, 8991 դաշտային հրետանի և ականանետներ, ինչպես նաև 21 183 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդի գյուղերից մեկը. հղի կին է մահացել, տուժածներ կան