Հայաստանի չեմպիոնը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոնին

Բռնցքամարտ
Այսօր Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգան 4 հայ բռնցքամարտիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Արթուր Սահակյանը hաղթեց Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Գոմցյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ։
Այսօր Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգան 4 հայ բռնցքամարտիկներ։ Մենամարտեր կանցկացնեն 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Հայ բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում