ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Կատարում նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի ոսկե մեդալը հենացատկում:
Հայաստանի հավաքականի առաջատարը 15,166 միավորով երրորդ ոսկին նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում։
Արթուր Դավթյանն ավելի վաղ Փարիզում կայանալիք 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր էր ստացել:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին օղակների վարժությունում աշխարհի գավաթի ոսկե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը: