Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան

Sputnik
Տավուշի մարզ է մեկնել նաև Սպուտնիկ Արմենիայի խումբը։ Մարիաննա Գալստյանի հետ զրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, որ սահմանազատման այս տարբերակի դեպքում ադրբեջանցին սեպի պես խրվելու է հայաստանի տարածքում և ամբողջ պաշտպանական համակարգը խաթարվելու է։
Նրա խոսքով՝ այս գործընթացներն ամբողջությամբ կազմաքանդելու են մեր երկրի անվտանգային համակարգը և հնարավորություն են տալու Ադրբեջանին Հայաստանը վերածել անկլավի։