Տավուշի մարզում այսօր առավոտից վերսկսվել են բողոքի գործողությունները։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն իրենց անհամաձայնությունն են հայտնում նախօրին հրապարակված սահմանազատման մասին հաղորդագրությանը։
Ակցիայի մասնակիցների հետ է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ NEWS.am-ին նա ասել է, որ սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, այլ` Հայաստանի գոյության համար վճռորոշ դրսևորում։