«Բերդկունք» ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի։ Պեղումներն արդեն սկսվել են, դրանց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծը։
«Բերդկունք» կամ «Սպիտակ բերդ» ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ.թ.ա. 2-ից առաջին հազարամյակներով։ Միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է նոր ամրոց, որի անունով էլ այն այսօր կոչվում է «Սպիտակ բերդ» կամ «Իշխանաց բերդ»: «Բերդկունք»-ի վերականգնման մանրամասները պատմել է Կրթության, մշակույթի հարցերի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։