ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. 40 օրինախախտ է ձերբակալվել Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիայի ընթացքում, Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: Նույն ժամանակահատվածում տուժել է 5 ոստիկան։
«Ընդհանուր առմամբ (այս երեք օրվա ընթացքում- խմբ.) մենք վարչական կարգով ձերբակալել ենք 40 մարդու․․․ Ցուցարարները ագրեսիվ էին տրամադրված իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ։ Արդյունքում հինգ ոստիկան է տուժել, նրանցից երկուսը տեղափոխվել են կլինիկաներ»,- ասել է Գոմելաուրին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում։
Ավելի վաղ Թբիլիսիում ակցիայի ժամանակ ձերբակալվածներից մեկից սառը զենք էին առգրավել։