Ստավրոպոլում կործանված ինքնաթիռի անձնակազմի 3-րդ անդամը մահացել է, ևս 1–ին փնտրում են

Ռմբակոծիչ. արխիվային լուսանկար
Ինքնաթիռը կործանվել է վաղ առավոտյան օդանավակայան վերադառնալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ստավրոպոլի երկրամասում կործանված Տու-22Մ3 ինքնաթիռի անձնակազմի երրորդ անդամը մահացել է, չորրորդին դեռ փնտրում են: Telegram-յան ալիքում այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը:
ՌԴ պաշտպանության նախարարությունն առավոտյան տեղեկացրել էր, որ Ստավրոպոլի երկրամասում ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել մարտական առաջադրանք կատարելուց հետո ռազմակայանի օդանավակայան վերադառնալիս: Նշվում էր, որ օդաչուներն ինքնանետվել են, որոնողափրկարարական խումբը տարհանել է անձնակազմի 3 անդամի, ևս մեկ օդաչուի որոնողական աշխատանքներ են ընթանում։
«Կրասնոգվարդեյսկի շրջանում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ ճշտված տվյալներ ենք ստացել։ Ցավոք, անձնակազմի երրորդ անդամը մահացել է։ Ցավակցում եմ նրա հարազատներին և մերձավորներին: Չորրորդ օդաչուի որոնումները շարունակվում են», - գրել է մարզպետը։
Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3-ի վթարի պատճառը, նախնական տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել ։