ՌԴ–ի արձագանքը չհաշվարկելը մեծ սխալ էր. Լավրովը` պատժամիջոցների մասին

Sputnik
Արևմուտքն առանց մտածելու ավելացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և չի հաշվարկում դրանց արդյունքը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Sputnik» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Նրանք միանգամայն անմտորեն մեծացնում են այդ պատժամիջոցները` չմտածելով անգամ, թե ինչ արդյունք կարող է լինել։ Իսկ արդյունքն ակնհայտ էր արդեն առաջին իսկ օրերից, նույնիսկ ռազմական հատուկ գործողությունից առաջ, երբ գործում էին Ղրիմի պատժամիջոցները և այլն։ Մենք հավաքվեցինք և որոշեցինք, որ նրանցից կախում չպետք է ունենանք բոլոր այն ոլորտներում, որտեղ նրանք կարող են սահմանափակել մեր զարգացումը, ցանկալի է նաև մյուս բոլոր ոլորտներում»,– պատմել է Լավրովը։

Նա մեջբերել է ամերիկացի հայտնի քաղաքագետ Մարկ Էպիսկոպոսի խոսքերը, որ պատժամիջոցները հիմնականում սահմանում են օբյեկտի վարքը փոխելու համար, և պետք է հասկանալ` ինչպես այդ օբյեկտը կարձագանքի։
«Ռուսաստանի արձագանքը չհաշվարկելը մեծ սխալ էր, եթե նրանք չեն հասկանում, որ պատժամիջոցներն արդյունավետ են միայն այն դեպքում, երբ առաջինը` օբյեկտը պատրաստ է փոխել իր վարքը միայն հանուն նրա, որպեսզի պատժամիջոցները հանվեն, երկրորդ` երբ այդ օբյեկտն արդեն ասել է, որ չի փոխի իր վարքագիծը, դրանք շարունակելն անիմաստ ու անմիտ է համարում»,– նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը պատժամիջոցների հիմնական խնդիրը տեսնում է եվրոպական ընկալման մեջ. «Նրանք իրենց մեր տեղն են դնում, բայց իրենց մտածելակերպով»։
Լավրովի խոսքով` Արևմուտքը չի հասկանում, որ երբ փորձում է ՌԴ–ին պարզապես ռազմավարական առումով ոչնչացնել կամ հաղթել որպես գլոբալ խաղացող, Ռուսաստանը չի վախենում այդ ամենից։
«Արևմուտքը կվախենար, եթե այդ նույն կատաղությամբ ինչ–որ մեկը զինված հարձակում գործեր նրանց վրա։ Իսկ դա մեզ ամրապնդում է։ Թող հետևություններ անեն նաև այս պատմական դասից, եթե շուրջ 250 տարին բավարար չէր»,– ասել է նա։
Հիշեցնենք` Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 13 փաթեթ է հաստատել և հիմա աշխատում է 14-րդի ուղղությամբ։