ՌԴ քաղաքացուն սպանած 21–ամյա ադրբեջանցին ձերբակալվել է, նրան արդեն հարցաքննել են

Ձեռնաշղթա
Բացի կասկածյալից, իրավապահները ձերբակալել են ևս երկու մարդու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մոսկվայում 25–ամյա երիտասարդին սպանած 21-ամյա Շահին Աբասովը, որն Ադրբեջանի քաղաքացի է, ձերբակալվել է, նրան արդեն հարցաքննել են։ ՌԴ ՆԳՆ–ն կադրեր է հրապարակել։
21–ամյա ադրբեջանցուց բացի, ձերբակալվել են ևս երկու անձինք, որոնց հնարավոր առնչությունը հանցագործությանը պարզվում է։
Նշվում է, որ այժմ բոլորին տեղափոխում են Մոսկվա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբասովը Մոսկվայում մեքենան կայանելու պատճառով ծագած վեճի ժամանակ մահացու վնասվածքներ է հասցրել 25-ամյա Կիրիլ Կովալյովին: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։