ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը դարձավ չեմպիոն և նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նա օղակների վարժության եզրափակիչում առաջին տեղը գրավեց` հավաքելով 14,833 միավոր։
Հայաստանի հավաքականի կազմում օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյան էլ վաստակեց 14,433 միավոր ու զբաղեցրեց 5-րդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը նժույգ-թափեր վարժության եզրափակիչում, հավաքելով 14,733 միավոր, գրավեց 6-րդ տեղը:
Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ապա հիշեցնենք, որ նա առաջին տեղով էր դուրս եկել հենացատկի վարժության եզրափակիչ՝ որակավորման փուլում հավաքելով 15,116 միավոր: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: