ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի ՆԳՆ-ն ստուգում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին տեղեկությունը։ Տեղեկությունը հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Տեղում աշխատում են օպերատիվ խմբերը։ Այլ մանրամասներ նախարարությունը չի ներկայացրել։
Համալսարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ժամը 10։00-ի դրությամբ ուսանողներն ու դասախոսները տարհանվել են։ Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։