Հայաստանն ամենից շատն է օգուտներ ստանում ԵԱՏՄ – ից. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
Նախարարը հիշեցրել է Հայաստանում ռուսական նախագծերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Համամասնական հարաբերակցությամբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում ամենից շատն է օգուտներ ստանում ԵԱՏՄ-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Sputnik», «Խոսում է Մոսկվան» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության 35%–ը իրացվում է ԵԱՏՄ մասնակցության հաշվին։ Իսկ անցած տարի Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 20 մլրդ դոլար, որի 37%–ը ԵԱՏՄ-ն է, 13%-ը՝ ԵՄ-ն, 3%-ը՝ ԱՄՆ-ն։
Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Հայաստանը, որպես փոքր երկիր, ԵԱՏՄ-ին շատ ավելի քիչ է վճարում, քան մյուսները, բայց բացարձակապես հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում ՝ ՌԴ-ի հետ: