ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մեծ յոթնյակի (G7) երկրները տևական խաղաղության հասնելու կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև հայտարարել էսկալացիայի անթույլատրելիության մասին: Այս մասին ասվում է G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ՝ գլոբալ խնդիրների լուծման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում պահպանել լիակատար հանձնառությունը խաղաղ գործընթացին՝ հասնելու համար արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,– ասվում է հայտարարությունում։
Բացի այդ, G7-ի երկրները Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի ապահովվի փախստականների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը Ղարաբաղը։
Անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերություններին` G7-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կոչ են արել բացել երկու երկրների միջև սահմանները: