ԵՄ-ն աշխատում է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի ուղղությամբ

Եվրոպացի դիվանագետը չի կարողացել նշել պատժամիջոցների սահմանման հստակ ամսաթիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Եվրամիությունը մշակում է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը: Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Այն ուղղված կլինի սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին և կներառի պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր արդեն շրջանցում են դրանք»,-ասել է նա։
Եվրոպացի դիվանագետը չի կարողացել ասել, թե կոնկրետ երբ է կգործի պատժամիջոցների հերթական փաթեթը։
Ավելի վաղ ԵՀ ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր, որ Եվրամիությունը դժվար բանակցություններ է անցկացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, ամենայն հավանականությամբ, այն կպարունակի ոչ թե նոր սահմանափակումներ, այլ միայն դրույթներ, որոնք ուղղված կլինեն պատժամիջոցային շրջափակման հաղթահարմանն ուղղված ռուսական միջոցառումներին հակազդելուն:
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մշակումը սկսել է փետրվարի 23-ին՝ հաստատված 13-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո:
Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ պատժամիջոցների շրջանցումը քրեականացնող օրենքը