ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը. Արխիվային լուսանկար
Բրյուսելում հայտարարել են, որ լիովին աջակցում են կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները հուսադրել են Եվրամիությանը։ Այս մասին X -ում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Պաշտոնը լքող դիվանագետը (նրան նշանակել են Ուզբեկստանում ԵՄ դեսպան-խմբ.) գրում է, որ Բրյուսելում լիովին աջակցում են Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն սահմանազատման պետական հանձնաժողովների այսօր կայացած 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատումը Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: