ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Սպառողական գների ինդեքսը ԵԱՏՄ–ում 2024թ. մարտին տարեկան կտրվածքով կազմել է 107,5%։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Նշվում է, որ Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը 2024 թ. մարտին փետրվարի համեմատ կազմել է 100,4%, իսկ 2023 թ. դեկտեմբերի համեմատ՝ 102%:
«2023թ. մարտի համեմատ ԵԱՏՄ–ում գրանցվել է վճարովի ծառայությունների գների զգալի աճ (8,7%)։ Պարենային ապրանքների գներն այս ժամանակահատվածում աճել են 7.5%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 6.7%–ով»,– նշված է հաղորդագրության մեջ:
ԵԱՏՄ անդամ երկրներից պարենային ապրանքների գների աճ է գրանցվել Ռուսաստանում (8,1%)։
Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա դրանց գների ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (9,6%) և Ղազախստանում (8,2%), վճարովի ծառայությունների դեպքում նույպես գների ամենամեծ աճը գրանցվել է այս նույն երկրներում` Ղազախստանում (13,2%–ով) և Ղրղզստանում (9,2%–ով):