1930 թվականի ապրիլի 18-ին արտառոց բան պատահեց։ BBC ռադիոկայանի երեկոյան լուրերի ժամին հաղորդավարը մտավ եթեր ու արտասանեց ընդամենը մի նախադասություն. «Կներե′ք, բայց այսօր ընդհանրապես ոչ մի նորություն չկա»։
Լուրերի համար նախատեսված հաջորդ 15 րոպեների ընթացքում ունկնդիրները դաշնամուրային երաժշտություն էին լսում։
Մասնագետները պնդում են՝ այսօր նման բան անհնար է պատկերացնել։ Ուղղակի գրեթե 100 տարի առաջ BBC-ն մոնոպոլիստ էր և չափից դուրս պատկառելի։ Լուրեր հաղորդողը խոսափողի առջև անպայման նստում էր կոստյումով ու փողկապով։
Ես հո՞ գիտեմ, որ դա պարզապես ծիծաղելի է. հեռուստաէկրանին՝ այո′, պարտադիր պիտի այդպես կոկիկ հագնված երևաս, բայց ռադիոն բոլորովին ուրիշ է. ինչ ուզում ես հագիր, թեկուզ վարչապետի նկարով անթեւ շապիկ ու «Դուխով» գլխարկ, միևնույն է՝ ոչ ոք չի տեսնի։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։