ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան

Sputnik
Եվրասիական տնտեսական հանձաժողովի տվյալներով` այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.1 անգամ աճել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը։
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի տարեվերջյան ասուլիսում էլ փաստել էր, որ Հայաստանի առևտրային ամենախոշոր գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Փոխարենը, նախորդ տարվա հունվար-փետրվարին, Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 19 տոկոսով։
Հայաստանի իշխանությունները մտադիր են դիվերսիֆիակցնել տնտեսությունը և ակտիվացնել դեպի Եվրամիություն ապրանքների արտահանման գործընթացը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով ԵՏՀ-ի ցուցանիշներին, նշել է, որ ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է։