ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 18.11-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով ժամը 18.11-ին), օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտակայքում ՝ մոտ 6 կմ խորության վրա:
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի տուն է փլուզվել։
«Զոհերի մասին տեղեկություններ չկան: Փլուզվել է երկու մինարեթ, նաև 150 բնակիչ ունեցող Բուղդայլը գյուղում փլուզվել են մի քանի տներ», - Սուլուսարայի ղեկավար Դավութ Քըլըչին են մեջբերում թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցնցումները զգացվել են հարևան չորս նահանգներում, մեկ հաղորդում է ստացվել փլատակների տակ մնացած մարդու մասին: