Քենիայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

Ուղղաթիռի կործանումից հետո Քենիայի նախագահն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Քենիայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է երկրի պաշտպանական ուժերի հրամանատարը` գեներալ Ֆրենսիս Օգոլան։ Այս մասին հայտնում է Citizen-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կաբեն-Չեպտուլել սահմանին` Էլգեյո Մարակվետ և Արևմտյան Պոկոտ շրջանների միջև։
Կանադայում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել
Վթարի պահին ուղղաթիռում եղել է 9 մարդ։ Ուղղաթիռի կործանումից հետո Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Ռազմական ուղղաթիռի կործանման պատճառները դեռ պարզ չեն։