Ֆրանսիան դարձել է ռուսական գազի խոշորագույն գնորդը Եվրոպայում

Գազի խողովակ
Փարիզում ռուսական հեղուկ գազի գնումները բացատրում են տնային տնտեսությունների կարիքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան դարձել է Եվրամիությունում ռուսական գազի ամենախոշոր գնորդը. 2024 թվականի առաջին երեք ամիսներին Ռուսաստանը տարեկան արտահայտությամբ 75 տոկոսով ավելացրել է հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարումները երկիր: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CREA վերլուծական կենտրոնի տվյալներին։
Նշվում է, որ գործարքներից Մոսկվան մոտ 600 մլն եվրո է վաստակել։
«Ֆրանսիան չի կարող կոշտ քայլերի դիմել և միևնույն ժամանակ Մոսկվային այդքան գումար վճարել», - նշել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը:
Փարիզում հեղուկացված բնական գազի գնումները բացատրել են տնային տնտեսությունների կարիքներով և Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնագրերը խզելու հնարավորության բացակայությամբ:
Ավելի վաղ Foreign Policy-ն հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի կողմից հեղուկացված բնական գազի արտահանման արգելքը նվեր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Բացի այդ, ըստ The Washington Post-ի, Արևմուտքը, չնայած հակառուսական պատժամիջոցներին, 2022 թվականի փետրվարից հարյուր միլիոնավոր դոլարների տիտան է գնել Ռուսաստանից։