ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Աշխարհի չեմպիոն և գավաթակիր մարզիկը հենացատկում գրանցել է 15.116 միավոր արդյունք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը (օղակներ) ու Հարություն Մերդինյանը (ձի):
Դոհայի աշխարհի գավաթը որակավորման վերջին մրցաշարն է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ։