Աղբյուրի և հանքային ջրերը Հայաստանում մակնշվելու են ԵԱՏՄ չափանիշներով

Հայաստանում շուրջ 10 տարի ապրանքների շրջանառությունը վերահսկելու համար կիրառվում են թվային սթիքերներ, սակայն ԵԱՏՄ չափանիշներով մակնշումը տարբերվում է դրանցից. այն թույլ է տալիս ապրանքի յուրաքանչյուր միավորին առանձին-առանձին հետևել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Աղբյուրի և հանքային ջուրը Հայաստանում թվային մակնշում կանցնի ԵԱՏՄ չափանիշներով։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Թվային մակնշումը չպետք է շփոթել փաթեթավորման վրա ապրանքի բաղադրության և պիտանելիության ժամկետի սովորական նշման հետ: Թվային կոդերը կիրառվում են փաթեթավորման վրա՝ ապրանքների հետագծելիությունն ապահովելու և դրանց կեղծումն ու ապօրինի շրջանառությունը կանխելու համար։
2016 թվականին ԵԱՏՄ-ում նման մակնշումը փորձնական ներդրվել է մորթյա արտադրանքի համար, իսկ 2019 թվականից այն սկսել են տարածել այլ ապրանքների վրա։ Հայաստանում մի քանի տարի առաջ նույն նպատակով թվային կոդերով կպչուն պիտակներ էին ներդրվել։ Բայց դրանք թույլ են տալիս հետևել վաճառված ապրանքների ընդհանուր քանակին, ոչ թե յուրաքանչյուրին առանձին-առանձին, մինչդեռ ԵԱՏՄ մակնշումը թույլ է տալիս հետևել ապրանքի յուրաքանչյուր միավորի ուղին։
ԵԱՏՄ երկրներում հագուստի որոշ տեսակներ կմակնշեն
Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ չափանիշներով մակնշումը պետք է իրականացնի ձեռնարկատերը, ոչ թե պետությունը (ինչպես Հայաստանում կիրառվող թվային ստիկերների դեպքում)։
Շշալցված և հանքային ջրերի մակնշումը փորձնական կարգով իրականացվել է ԵԱՏՄ ստանդարտներով 2023 թվականին, իսկ այժմ այդ ապրանքների համար ներդրվում է մշտական հիմունքներով։