Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան

Sputnik
Ադրբեջանական առցանց Կալիբր պարբերականը հոդված է հրապարակել հիմնվելով իր աղբյուրների վրա և 2 տասնյակ կետեր է ներկայացրել Փաշինյան-Ֆոն Դեր Լայեն-Բլինկեն բրյուսելյան հանդիպումից։ Պարբերականը մեկթերթանոց գրվածք է հրապարակել, որը դժվար է փաստաթուղթ անվանել, քանի որ չկա ոչ կնիք, ոչ ստորագրություն։ Ըստ դրա` Միացյալ Նահնգներն օգնելու է Հայաստանին փոխել ռազմական դոկտրինը, զարգացնել ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները, ուժեղացնել սահմանային հսկողությունը հատկապես Իրանի հետ սահմանին և այլն։
Մեկնաբանության համար իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանը դիմել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանին։