Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա

Զուրաբիշվիլին վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն, սակայն այն պետք է օգտագործել, որ «ժողովրդի ձայնը լսելի լինի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա, եթե այն ընդունվի երեք ընթերցմամբ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես վետո կդնեմ այս օրենքի վրա, ինչպես դա անում եմ այլ օրենքների դեպքում, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և առաջարկություններին», - ասել է Զուրաբիշվիլին BBC–ին տված հարցազրույցում:
Զուրաբիշվիլին վստահ է, որ խորհրդարանական մեծամասնությունը կհաղթահարի իր վետոն։ Չնայած դրան, նախագահը կարծում է` վետոն պետք է օգտագործել, որ «ժողովրդի ձայնը լսելի լինի»։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ լիագումար նիստում հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ էին արտահայտվել Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք դրանում խոչընդոտ էին տեսնում Եվրամիությանը հանրապետության ինտեգրման հարցում:
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 150 պատգամավորից 83–ը:
Վրաստանում բերման են ենթարկում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքողներին