Ուելսի ռազմամթերքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

«BAE Systems» ընկերության արտադրած հրթիռներ
Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ուելսում, բրիտանական «BAE Systems» ընկերության զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Mirror»–ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:00–ի սահմաններում Գլասսկադում (Մոնմուտշիր կոմսություն) տեղակայված ձեռնարկությունում:
Տեղի բնակիչներից մեկը «South Wales Argus» թերթին պատմել է, որ ձայնը շատ բարձր չի եղել, բայց հարվածի ուժեղ ալիք է զգացել, որը կարելի է համեմատել երկրաշարժի ժամանակ գրանցվող ցնցումների հետ:
Ականատեսներն ասել են, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ իրենց մեքենան ցնցվել է։
«Mirror»–ը, հղում անելով «BAE Systems»–ի ներկայացուցչին, հայտնում է, որ գործարանի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Իրավապահները պարզում են պայթյունի պատճառը։