Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

Թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։ Տեղեկությունը հրապարակված է է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում։
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը առաջադրել է ԵՄ 44 պատվիրակությունների ղեկավարների, գրասենյակների ղեկավարների և գործերի ժամանակավոր հավատարմատարների՝ առաջիկա դիվանագիտական ռոտացիայի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Թեկնածուին նշանակելու որոշումն ուժի մեջ կմտնի Ուզբեկստանի պաշտոնական համաձայնությունը ստանալուց հետո։