Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին . Արխիվային լուսանկար
Ռայիսին ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հզոր աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր Թեհրանում ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Mehrnews»–ը։
Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի և սեփական արտադրության հրթիռների առումով:
Ռայիսին նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հզոր աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին:
Նա նաև բարձր է գնահատել երկրի զինված ուժերի համախմբվածությունը, որոնք դժվարին պահերին եղել են ժողովրդի կողքին, ինչպես նաև ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:
Անդրադառնալով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակմանը՝ Ռայիսին ասել է, որ դա սիոնիստներին պատժելու համար իրականացված ճշգրիտ գործողություն էր: Նա ավելացրել է` եթե Թեհրանը ցանկանար լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այդ ռեժիմից ոչինչ չէր մնա: