ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան գյուղի աղբավայրում 31 ուսումնական ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայրեն մեկնել Էջմիածնի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և սակրավորական խումբ։
«Սակրավորները հայտնաբերել են 31 ուսումնական ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված: Դեպքի մասին ոստիկանությունից հայտնել են ՀՀ քննչական կոմիտե»,– գրված է կայքում։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: