Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա»-ի ներկայացուցիչի հետ քննարկել է մի շարք հարցեր

Հանդիպմանը ներկա են եղել ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարի հետ քննարկել է ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող հարցեր:
Տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը: