ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Տևական ժամանակ է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ դեռ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սպասում էին, թե Փաշինյանը կգնա ԱԺ և փակ հանդիպման ժամանակ կտա իրենց հուզող հարցերի պատասխանները:
«Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից»,- գրում է թերթը։
Նշվում է, որ պատգամավորներն անգամ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ նա կազմակերպի հանդիպումը։ Կոնջորյանն էլ ասել է, թե վարչապետը զբաղված է, բայց վստահեցրել է՝ առաջիկայում կգա հանդիպման: