ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի տնտեսության աճը 2024 թվականին կկազմի 6,0 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5,2 տոկոս (2023 թվականի 8,7 տոկոսի համեմատ)։ Տեղեկությունը նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից համաշխարհային տնտեսության 2024 թվականի կանխատեսման մեջ (World Economic Outlook)։
Հայաստանում միջին տարեկան գնաճը, ըստ կանխատեսումների, 2024 թվականին կկազմի 3,1 տոկոս և 2025 թվականին կաճի մինչև 3,7 տոկոս՝ 2023 թվականի 2,0 տոկոսի դիմաց։ Նշված արժեքները վերաբերում են միջին տարեկան ցուցանիշներին, ոչ թե ամսական փոփոխություններին:
Համեմատության համար նշենք, որ Համաշխարհային բանկի վերջերս հրապարակված կանխատեսումը ցույց է տալիս ավելի ցածր սպասումներ ինչպես տնտեսության աճի, այնպես էլ գնաճի տեմպերի վերաբերյալ:
Այսպիսով, ԱՄՀ-ն կանխատեսում է առաջիկա տարիներին Հայաստանում ապրանքների և ծառայությունների սպառման արագացում, ինչն էլ իր հերթին գնաճի կառաջացնի: Համաշխարհային բանկը, ընդհակառակը, ակնկալում է ավելի չափավոր սցենար՝ տնտեսության աճի և գնաճի ավելի ցածր տեմպերով: ԱՄՀ-ն կանխատեսում է նաև 2024-2025 թվականներին Հայաստանում գործազրկության մակարդակի աստիճանական աճ տարեկան 0,5%-ով (2023 թվականի առաջին ինն ամիսներն գործազրկության մակարդակը կազմել է 12,5%)։
Նշենք, որ տնտեսության դանդաղեցման և գործազրկության ոչ մեծ աճի մասին ավելի վաղ խոսել էր նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ նշելով, որ տնտեսությունը չի կարող անվերջ արագ տեմպերով աճել և ինչ-որ պահի կսկսի կայունանալ, իսկ «գերտաքացած» աշխատաշուկան աստիճանաբար «կսառչի»:
Նկատի ունեն, որ ռելոկանտների ժամանումով Հայաստանում նոր աշխատատեղեր են ի հայտ եկել (այդ պատճառով գործազրկությունը 2021-ի 15,3%-ից նվազել է մինչև ներկայիս 12,5%)։ Բայց աշխատատեղերի այս աճը անկայուն է, քանի որ այն չի ուղեկցվում արտադրողականության աճով (քանի որ աշխատատեղերը հիմնականում բացվել են առևտրի և ծառայությունների ոլորտում, ոչ թե արդյունաբերության): Այստեղից էլ ակնկալիքներն այն մասին, որ աշխատաշուկան վաղ թե ուշ կսկսի «սառչել»։ Նմանատիպ կանխատեսումներ է անում նաև ԱՄՀ-ն։