Բագրատաշենում մեքենայի գորգի տակից ՊԵԿ-ը հայտնաբերել է 67 կգ ապօրինի տեղափոխվող դեղորայք

Ապօրինի եղանակով տեղափոխվող դեղորայքը
Վ.Ա.–ն մաքսային ծառայողին ասել էր, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Բագրատաշենի մաքսային կետ–բաժնում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Զննության արդյունքում պարզվել է, որ մաքսային կետ–բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Վ.Ա.–ի վարած մարդատար տրանսպորտային միջոցի վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է:
Նշվում է, որ հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Տրանսպորտային միջոցի գորգի տակ հայտնաբերվել են թաքցված դեղամիջոցներ, թեև մաքսային հսկողության գոտում Վ.Ա.–ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան:
КГД обнаружил случай незаконной перевозки лекарств на Баграташенском таможенном пункте
Ապօրինի եղանակով տեղափոխվող դեղորայքը
«Ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր` ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ»,– նշված է հաղորդագրության մեջ։
КГД обнаружил случай незаконной перевозки лекарств на Баграташенском таможенном пункте
Ապօրինի եղանակով տեղափոխվող դեղորայքը
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։