ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը և ԱՊՀ գործընկերները կանցկացնեն ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ հրամանատարաշտաբային «Տարածաշրջանային անվտանգություն-2024» զորավարժություններ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի փոխնախագահ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության գծով փոխղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Զորավարժությունների մասնակիցները կմշակեն Ռուսաստանի և Բելառուսի ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի մեջ մտնող ավիացիայի և ՀՕՊ զորքերի կազմում մարտական գործողությունների նախապատրաստման և վարման ընթացքում փոխգործակցության հարցերը:
Գեներալը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ վարժանքներ էին անցկացվել Ղազախստանի տարածքում: