Այսօրվա պես հիշում եմ, որ «մութ ու ցուրտ» տարիներին էսպիսի մի տարօրինակ եւ զավեշտալի դեպք էր կատարվել։ Կուբայի այն ժամանակվա ղեկավար Ֆիդել Կաստրոն՝ ելույթ ունենալով միակ կուսակցության հերթական համագումարում և անդրադառնալով այլախոհներին, ասել էր.
«Իսկ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն կոմունիստական կուսակցության քաղաքականության հետ, ես կուղարկեմ…»։ Էստեղ առաջնորդը մի պահ կանգ էր առել՝ երեւի մտաբերելով, թե որն է աշխարհի ամենավատ վայրը, եւ շարունակել էր. «Ես նրանց կուղարկեմ Հայաստան»։