Ժամանակավորապես Ոսկեպարում բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին այսօր թույլ չեն տվել մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հանդիպման մասնակիցներից Պետրոսյանը տեղեկացել է, որ Փաշինյանը ոսկեպարցիներին վստահեցրել է, թե գործընթացն 90 տոկոսով համաձայնեցված է Ալիևի հետ առ այն, որ գլոբալ առումով որևէ զիջում չպիտի լինի։ Միայն Իջևան- Ոսկեպար ճանապարհի որոշ հատվածներ պետք է համարժեք փոխանակվեն, այնպես որ ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության տակ։